Երևանում վթարի ենթարկված քաղաքացիները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Վազգեն Ս., ծնված 1995 թ.) և «Rang Rover» (վարորդ՝ Գարիկ Շ.) մակնիշների ավտոմեքենաները:

Վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Վազգեն Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գարիկ Շ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս