Ողբերգական վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դավիթ Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ Խաչատուր Գ.-ն (ծնված 1985 թ.) և Սեյրան Գ.-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: