Բաժիններ՝

ԱՄԷ փոխնախագահը հայտարարել է էլեկտրոնային հարթակի միջոցով արաբերենի ուսուցման ծրագրի մեկնարկի մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բն Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է «Մադրասա» էլեկտրոնային հարթակի միջոցով արաբերենի համապարփակ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը ներառում է 1000 ուսուցողական տեսանյութ կրթական բոլոր մակարդակների համար:

Ինչպես հաղորդում են Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից, այս մասին Ալ Մաքթումը գրառում է կատարել «Twitter» սոցիալական ցանցի իր էջում`նշելով, որ ծրագիրը կլինի արաբերենով էլեկտրոնային ուսուցման ամենամեծ հարթակը, որը մեկ տարվա ընթացքում ուսում կապահովի շուրջ 60 միլիոն ուսանողների համար:

Նա նշել է, որ այս քայլի նպատակն արաբերեն լեզուն պահպանելն է՝ շեշտելով, որ անհրաժեշտություն կա ավելի շատ նմանատիպ նախաձեռնություններ իրականացնել, քան դասախոսություններ:

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին աշխարհում նշվում է Արաբերենի միջազգային օրը: 1973թ-ի այս օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև՝ արաբերենը ներգրավելով Միավորված ազգերի կազմակերպության լեզուների շարքում՝ անգլերենի, չինարենի, իսպաներենի, ֆրանսերենի և ռուսերենի կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս