«Դավիթ Խաժակյանին ժողովուրդն է ընտրել. նա պետք է մնա ավագանիում». Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը չի ցանկանում մեկնաբանել օրերս ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը, որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դիտարկում են ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը։
«Ես չեմ ցանկանում այդ թեմային անդրադառնալ, միայն կասեմ, որ Դավիթ Խաժակյանին ժողովուրդն է ընտրել, և նա պետք է մնա ավագանիում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը։
Քանի որ, ըստ «Լույս» դաշինքի ցուցակի, ավագանու հաջորդ անդամ կարող է դառնալ Անահիտ Բախշյանը, ուստի հետաքրքրվեցինք՝ եթե Դավիթ Խաժակյանը վայր դնի մանդատը, ինքը կստանձնի՞ այն: Ի պատասխան՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ արդեն ասել է, որ Խաժակյանին ժողովուրդն է ընտրել, և նա պետք է մնա։