Բաժիններ՝

Միլիոնատերը փնտրում է մեկին, ով իրեն կլուսանկարի ճամփորդությունների ընթացքում

Սիդնեյից միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում է մեկին, ով իրեն կլուսանկարի աշխատանքային ուղեւորությունների ընթացքում: Ecom Warrior Academy ընկերության 27-ամյա հիմնադիրը, որն զբաղվում է առցանց-դասընթացներով, մշտապես գտնվում է գործուղումների մեջ, ելույթներ ունենալով այդ թվում՝ Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում: Դրա հետ մեկտեղ այդ մարդն իջեւանում է միայն հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ ապրում են նաեւ նրա օգնականները: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

Հաջողակ թեկնածուին սպասում է 28,5 հազար եվրոյի չափով աշխատավարձ: Մեթյուի խոսքով՝ դրանից առաջ իրեն լուսանկարում էր իր լավագույն ընկերը, բայց քանի որ բիզնեսը սրընթաց կերպով ընդլայնվում է, այժմ ինքն ավելի լուրջ պարտականություններ ունի:

Հայտ ներկայացնելու համար հարկավոր է ունենալ վավերական անձնագիր եւ պատրաստ լինել ինքնաթիռ նստել վերջին պահին: Եվ, իհարկե, ունենալ լավ ճաշակ:
Բոլոր թռիչքների եւ կեցության ծախսերը հոգալու է բիզնեսմենը, ուստի, այդ բոլորից զատ, դա աշխարհը տեսնելու հիանալի հնարավորություն է, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս