«Մենք ինքներս մեզ դրսևորելու համար 90 րոպե ունենք»․ Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է առաջիկա Կլասիկոյի վերաբերյալ իր մտքերով:
«Հիմա միայն առաջին փուլն է, առջևում դեռ խաղեր կան: Երկու թիմերն էլ ցանկանում են խաղից հետո առաջ անցնել: Ամեն դեպքում, «Բարսելոնան» և «Ռեալը» շատ մոտ են մակարդակով: Անկախ միավորների տարբերությունից՝ «Ռեալի» դեմ խաղերի ժամանակ ամեն ինչ հավասար է:
Մենք չենք ազդում տեղի ունեցածի վրա, չնայած մենք սովոր ենք նրան, որ մեր խաղերի շուրջ ավելի մեծ ոգևորություն կա: Մենք գիտենք, թե ինչ են ասում: Խաղը մեզ ամենաշատն է հուզում, մնացածի վրա մենք չենք կարող ազդել: Մենք ինքներս մեզ դրսևորելու համար 90 րոպե ունենք:
Երկու ամիս առաջ մենք առջևում էինք, իսկ այժմ միավորների քանակը նույնն է, քանի որ 95-րդ րոպեին «Ռեալին» հաջողվեց գրավել դարպասը: Մեր ուժերը հավասար են: Եթե անգամ այդպես չլիներ, ապա այս խաղում ամեն ինչ նույն մակարդակի վրա կլիներ:
Հիմա ամեն ինչ ցույց է տալիս, որ Լա Լիգայի մակարդակն աճել է։ Նրանք, ովքեր վաղը կհաղթեն, իրենց ավելի վստահ կզգան, քանի որ կստանան երեք միավոր և կդառնան առաջատար:
Պարզ էր, որ VAR-ի ներդրմամբ հակասությունները չեն ավարտվելու, քանի որ դրանք ներկառուցված են ֆուտբոլի բնույթում: Բոլորը դրվագները գնահատում են իրենց տեսանկյունից: Մենք կարծում էինք, որ, եթե մրցավարը «Սոսյեդադի» հետ խաղում դիտեր դրվագը, ապա կարող էր տուգանային նշանակվել: Ես այլ բան չունեմ ասելու այս հարցում»,- ասել է Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան