Բաժիններ՝

Մոսկվայում գերազանցվել է 1956 թվականի ջերմության ռեկորդը

Մոսկվայում մայրաքաղաքային գլխավոր օդերեւութաբանական կայանում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի կեսօրի դրությամբ բարձրացել է մինչեւ +2,9 աստիճան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Օդերեւութաբանական կենտրոնում: Դիտարկումների տվյալներով՝ ՌԴ մայրաքաղաքում գերազանցվել է օրվա ջերմաստիճանային ռեկորդը, որը սահմանվել էր 1956 թվականի դեկտեմբերի 18-ին (+2,8):

Դեկտեմբերի 18-ը Մոսկվայում ամենատաք օրն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների վերջին 71 տարվա ընթացքում, պարզաբանել են Օդերեւութաբանական կենտրոնում: Դեկտեմբերի 18-ի համար բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը Մոսկվայում գրանցվել է 1886 թվականին (+5,3):

Օդերեւութաբանները չեն բացառում, որ դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի տարածաշրջանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ +6 աստիճան եւ գերազանցել 19-րդ դարի վերջի առավելագույն ցուցանիշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031