Բաժիններ՝

Queen-ը թողարկել է 1984 թվականի սուրբծննդյան երգի հոլովակը

Youtube-ում Queen ռոք-խմբի պաշտոնական ալիքում հայտնվել է «Thank God it’s Christmas» երգի անիմացիոն հոլովակը, որը ձայնագրվել է տակավին 1984 թվականին:

Նշվում է, որ գաղափարի հեղինակներ են դարձել խմբի երաժիշտներ Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը։

Հոլովակում ցուցադրված է մարդկանց սովորական կյանքը Սուրբ ծնունդի նախօրյակին. փողոցում զբոսնող քաղաքի բնակիչներ, տոնածառի համատեղ զարդարում եւ մի խումբ մարդիկ, որոնք տանիքի վրա դիտում են հյուսիսափայլը:

«Thank God it’s Christmas» երգը դարձել է Queen-ի երաժիշտներ Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի համագործակցության արդյունքը եւ առաջին անգամ հնչել է 1984 թվականին: Կոմպոզիցիան վեց շաբաթ շարունակ գլխավորել է բրիտանական երաժշտական չարթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս