Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի (բացառությամբ «Արագածի» զանգված, «Զվարթնոց» շենքեր և «Զվարթնոց» թաղամաս), Չոբանքարա տարածքի, Արտիմետ գյուղի, Պետական տնկարանի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: