Բաժիններ՝

ԱՄՆ-ն ընդունել է, որ չի կարողանա կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2»-ը. Bloomberg

«Հյուսիսային հոսք -2»-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել դրա շինարարությունը, հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրներ: Հրատարակության զրուցակցի խոսքով՝ նախագծի իրականացումը գրեթե ավարտված է, եւ գազատարի դեմ պատժամիջոցները, որոնք ներառվել են ԱՄՆ-ին պաշտպանական բյուջեում, չեն կարողանա լուրջ վնաս հասցնել դրան։

Աղբյուրները նշել են, որ այժմ ԱԱՆ-ը փորձում է ջանքերը կենտրոնացնել Ռուսաստանի մյուս էնեգետիկական նախագծերին հակազդելու վրա:

Դեկտեմբերի 17-ին ավելի վաղ Սենատը քվեարկել է պաշտպանական բյուջեի օգտին 738 միլիարդ դոլարի չափով, որտեղ ներառված են պատժամիջոցները «Հյուսիսային հոսք –2 »-ի դեմ եւ ռազմական օգնությունն Ուկրաինային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս