Բաժիններ՝

Վրաստանի նախագահը որոշել է հեռու մնալ «քաղաքական պատերազմից»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացի դիվանագետների հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը հայտարարել է երկրում բեւեռացման եւ «տոտալ քաղաքական պատերազմի» վտանգի մասին։

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Վրաստանում խիստ սրվել է քաղաքական իրադրությունը: Ընդդիմությունը բողոքի աղմկալի ակցիաներ է անցկացնում նախեւառաջ ընտրական համակարգի փոփոխման պահանջով, իսկ իշխանությունները շարունակում են պնդել իրենցը: Բանակցությունների սեղանի շուրջ նստել է հաջողվել միայն արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ:

«Մենք տեսնում ենք՝ ինչպես է բեւեռացումը քայքայում ու թուլացնում պետությունը: Ես փորձում եմ չմտնել այդ դիմակայության մեջ, քանի որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս մնա տոտալ քաղաքական պատերազմից, որպեսզի թիրախ չդառնա եւ որպեսզի նրա հետ միասին թիրախ չդառնա պետությունը»,- ասել է Զուրաբիշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031