ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում նշված է, որ հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել:
«Սենատի 150 բանաձև. վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր հայացքներն արտահայտված են այդ հարցով նախագահի վերջնական հայտարարության մեջ, որն արվել է անցյալ տարվա ապրիլին»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ապրիլքսանչորսյան ելույթում, Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, այն անվանեց «20-րդ դարի վատագույն զանգվածային վայրագություններից մեկը», բայց նա չօգտագործեց ցեղասպանություն բառը: Փոխարենը նա խրախուսեց հայերին և թուրքերին «ճանաչել և հաշվի առնել իրենց ցավոտ պատմությունը»: