Ձևավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ
Երևանում ձևավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Կառույցի աշխատանքները համակարգելու է նախկին դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդանյանը:
Աղվան Վարդանյանը նաև հայտնեց, որ վաղը ժամը 12.00-ին ասուլիս է հրավիրելու, որտեղ մանրամասներ կհայտնի հանձնախմբի մասին: