«Իսկանդերը» ՀՀ ԶՈւ զինապահոցում է. ռազմական վերլուծաբանի պատասխանը՝ Ադրբեջանին

«Ռոսիա-24» հեռուստաալիքի «Վեստի» լրատվական ծրագիրը նախօրեին անդրադարձ կատարելով Կրեմլում տեղի ունեցած ռազմատեխնիկական հանձնաժողովի նիստին, որպես լրացում՝ ռեպորտաժում նշել է, թե «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրն այնքան հզոր է, որ երկար ժամանակ՝ մինչև վերջերս, արգելքի տակ է եղել, սակայն, այսպես ասած, արտահանվող տարբերակն արդեն մշակված է:

Ռեպորտաժում հնչած դիտարկումներն ադրբեջանական քաղաքական վերլուծաբաններից մեկը որոշել է «խաղարկել»՝ ներկայացնելով, թե «Մոսկվան ոչ մի «Իսկանդեր» էլ չի վաճառել ՀՀ-ին»:

Ադրբեջանում, սակայն, մոռանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի այս դեպքում այլ «խաղի կանոններ» են գործում:

168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը հաստատեց մեր նկատառումը՝ ասելով. ««Իսկանդերը» ՀՀ ԶՈւ զինապահոցում է, և սա բազմիցս ցուցադրվել է զորավարժությունների ժամանակ, անգամ տեսագրություն կա տեղակայման վայրից: Ինչ վերաբերում է մոդիֆիկացման հարցին, ապա դա որոշ դեպքերում բավական պայմանական բան է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակիցներին սպառազինության մատարակարմանը»:

Տեսանյութեր

Լրահոս