ԱՄՆ-ում առնվազն երեք մարդ է զոհվել տոռնադոյից
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս ավելի քան տասը՝ տուժել ԱՄՆ-ի հարավում մոլեգնող հզոր փոթորկային ճակատի հետեւանքով, որն իր հետ տոռնադոներ է բերել: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, մեկ մարդ զոհվել է ենթադրաբար տոռնադոյի հետեւանքով, որը հարվածել էր Լուիզիանայի նահանգում նրա տանը: Եվս երկու մարդ զոհվել է Ալաբամայի նահանգում: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ-ի հարավային տարածաշրջաններում ընդհանուր առմամբ մոլեգնել են 20-ից ավելի տոռնադոներ, որոնք արմատախիլ են արել ծառեր եւ վնասել բազմաթիվ շինություններ:
Տեղական իշխանությունները հայտնում են, որ տուժածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ բազմաթիվ շրջաններ, որոնք ամենից շատ են տուժել տարերքից, փրկարարների խմբերը դեռ չեն կարողացել հասնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: