«Անձնական դրամահավաքից եմ գումար փոխանցել «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին». Հրաչյա Հակոբյանը՝ միլիոնի մասին. aravot.am
Ինչպես հայտնել էինք, «Իմ ձայնը» հ/կ-ն եւ «Անտիֆեյք»-ը հրապարակել էին հետաքննության եւ վերլուծության տվյալներ՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների՝ 2018թ.-ի եկամտի եւ դրամական միջոցների հայտարարագրերը եւ նախընտրական տարում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին նրանց կողմից կատարված նվիրատվությունները, որոնք որոշ դեպքերում մի քանի միլիոնով գերազանցում են հայտարարագրում նշված գումարի չափը: Հեղինակներն այս հրապարակմամբ կասկած են հայտնել, որ գուցե կոռուպցիոն սխեմա է գործել:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը հիմնադրամին, ըստ նշյալ հետաքննության, փոխանցել է 1 միլիոն 363 000 դրամ, հետեւյալ կերպ պարզաբանեց, թե դրամահավաք է կազմակերպել Երեւանի սրճարաններից մեկում. «Երեկոյի ժամանակ հրավիրել էի ծանոթներիս-ընկերներիս, եւ ով որքան ուզեցել է, նվիրաբերել է: Շփվել ենք իրար հետ, տեղեկացրել եմ, որ վարկանիշային թեկնածու եմ, եւ ծախսեր կան անելու, ու հանգանակություն է տեղի ունեցել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: