Ցանցում հայտնվել են «Աստղային պատերազմների» առաջին հանդիսատեսների արձագանքները
«Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Վերելք» ժապավենի հոլիվուդյան պրեմիերայից հետո Ցանցում հայտնվել են առաջին հանդիսատեսների արձագանքները: Այդ մասին հայտնել THR-ը: Իններորդ ժապավենն ավարտում է միաժամանակ ե՛ւ ընթացիկ եռերգությունը, ե՛ւ «Աստղային պատերազմների» մասին ամբողջ սագան, որը Ջորջ Լուկասն սկսել է նկարահանել 1977 թվականին: Ցուցադրությանը ներկա են եղել ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը եւ առաջատար դերասաններ, ներառյալ Մարկ Հեմիլը, Դեյզի Ռիդլին, Ջոն Բոյեգուն, Ադամ Դրայվերը եւ Օսքար Այզեքը:
«Դա զարմանալի կինո է: Այն դուր կգա «Վերջին ջեդայների» հեյթերներին»,-իր Twitter-ում գրել է THR-ի մեկնաբան Ռայան Փարքերը: «Ցուցադրության ժամանակ եղան պահեր, որոնք առաջացրեցին հանրության ցնծությունը «…»: Այդ ֆիլմը մյուսներից ավելի մոտ է օրիգինալ եռերգությանը»,-պատմել է @Ballmatthew-ը: «Սքայուոքեր: Վերելքը» մեզ վերադարձնում է «Աստղային պատերազմների» վերաբերյալ լավագույն մանկական հիշողություններին:
Ինձ շատ դուր եկավ»,-գրել է @Breznican-ը: «Այս ֆիլմում կա այն ամենը, ինչ մենք ակնկալում էինք եւ նույնիսկ սպասվածից ավելին, ինչն այնքան էլ լավ չէ: Ինչ-որ մասեր ինձ դուր եկան, ինչ-որ մասեր՝ ոչ»,-խոստովանել է @GermainLussier-ը: Ժապավենի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 19-ին, իսկ առաջին պաշտոնական գրախոսությունները կհայտնվեն դեկտեմբերի 18-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: