Բաժիններ՝

«Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից». Գեորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:
Գախարիան ելույթ է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում։

«Ընդունելի է ամեն ինչ, բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, եւ մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք է դա անենք եւ օգտագործենք բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը եւ պետք է կատարենք այն»,-հայտարարել է Գախարիան, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031