Ծանրորդները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ):
Գավաթի խաղարկությունը կմեկնարկի դեկտեմբերի 19-ին: