«Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. անհանգստացնող հարցեր կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դա ամենամսյա հանդիպումն է վարչապետի հետ լինելու, որը գրեթե ամեն ամիս ավանդույթի համաձայն լինում է:
«Ըստ իմքայլականների` պատգամավորները պատրաստվում են վարչապետի հետ ամփոփել տարին ու նրան ուղղել այն հարցերը, որոնք նրանց անհանգստացնում են: Օրը դեռեւս հստակեցված չէ, քանի որ այն պետք է հարմարեցվի ՀՀ վարչապետի օրակարգի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: