Բաժիններ՝

Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Երևանի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:

Հանրապետության հրապարակում դեպի Մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08։00-ն կդադարեցվի Հանրապետության հրապարակից դեպի Վ. Սարգսյան փող. տանող շրջանաձև ճանապարհահատվածի և Վ. Սարգսյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակի շրջանաձև հատված տանող տրանսպորտային հոսքերի երթևեկությունը։

Տոնածառի լույսերը վառելու արարողության փորձերը և միջոցառումը կազմակերպելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 05։00-ն և դեկտեմբերի 20-ին` ժամը 19։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 24։00-ն։

Ս.թ. դեկտեմբերի 21–ին` ժամը 17:00-24:00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Դեկտեմբերի 31-ի համերգը կազմակերպելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկը՝ մինչև հունվարի 1-ը՝ ժամը 08։00-ն։

Ս.թ. դեկտեմբերի 31–ին` ժամը 17:00-ից մինչև հունվարի 1-ը՝ ժամը 06:00-ն կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Սուրբծննդյան համերգը կազմակերպելու նպատակով 2020թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև 24:00-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս