Բաժիններ՝

Մոսկվայի մետրոյում գծեր են դուրս եկել առաջին ամանորյա գնացքները

ՌԴ-ի մայրաքաղաքի մետրոյում գործարկել են առաջին ութ թեմատիկ գնացքները՝ նվիրված ամանորյա տոներին: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքագլխի կայքը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ամանորյա գնացքներում կայարանները հայտարարում եւ ուղեւորներին շնորհավորում են ռուսաստանցի հայտնի արտիստներ: Նրանց թվում են՝ Ալեքսանդր Ռոզենբաումը, Ռենատա Լիտվինովան, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Օլեգ Գազմանովը, Վլադիմիր Կրեստովսկին, Բաստան, Վերա Բրեժնեւան, Վլադիմիր Պրեսնյակովը, Նադեժդա Բաբկինան, Դմիտրի Մալիկովը եւ ուրիշներ, հայտնել են Մոսկվայի քաղաքապետարանում:

Մինչեւ դեկտեմբերի վերջը պլանավորվում է գործարկել եւս մի քանի ամանորյա գնացք: Դրանք ձեւավորված կլինեն նույն ոճաբանությամբ, ինչ որ ամբողջ քաղաքը: «Գծերից մեկում ավելի ուշ կհայտնվի նաեւ ԵԺ-3 տիպի տոնական գնացքը: Դրա ուղեւորները կարող են տեսնել պայծառ լուսարձակվող լուսաշղթաներ, եղեւնու փարթամ ճյուղեր եւ ձյան փաթիլներ, ինչպես նաեւ կարմրակուրծիկ խածկտիկներ»,- պատմել են քաղաքապետարանում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս