Բաժիններ՝

Որոնք են 2020 թվականին ամենապահանջված մասնագիտությունները ՌԴ-ում

2020 թվականին ամենատարածված մասնագիտությունների թվում առավել պահանջվածները կդառնան վարորդները, մատուցողները, ցրիչները, վաճառորդները, իսկ նեղորակավորվածների թվում՝ թիրախավորված եւ կոնտեքստային գովազդի մասնագետները, ծրագրավորողները, բարձրորակավորման ինժեներատեխնիկական մասնագետները: Այս մասին ասված է Работа.ру. աշխատանքի որոնման պորտալի հետազոտության մեջ։

Աշխատանքի տեղավորման պորտալի փորձագետները կարծում են, որ 2020 թվականին տարածված մասնագիտությունների թվում առավել պահանջվածները կդառնան նաեւ խոհարարները, բանվորները, ավտոամբարձիչի մեքենավարները, բետոնագործները, տանիքագործները, ատաղձագործները, հյուսները, որմնադիրները եւ ներկարարները: Բացի դրանից, նեղմասնագիտացված մասնագիտությունների թվում պահանջված կլինեն email-մարկետոլոգները, SMS-մասնագետները, SEO-մասնագետները, շարժական հավելվածներ մշակողները, Big Data վերլուծաբանները, թեստավորողները, product-կառավարիչները, project-կառավարիչները:

«Ինչ վերաբերում է զանգվածային սեգմենտին, ապա մանրավաճառ առեւտրի բնագավառում նոր կետերի բացմամբ, օրինակ՝ աճում է գանձապահ-վաճառորդների պահանջարկը: Իսկ ինչ վերաբերում է «նեղ» մասնագիտություններին, ապա այժմ այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ ավանդական օֆլայն-բիզնեսը թվայնացվում է եւ բացում IT-ուղղություններ: Համապատասխանաբար, նրանց անհրաժեշտ են ծրագրավորողներ, վերլուծաբաններ, պրոդակտ-կառավարիչներ»,- պարզաբանել են ՏԱՍՍ-ին Работа.ру. պորտալի մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս