Բաժիններ՝

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը գնահատվում է կայուն-ծանր

«911» ծառայություն դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ., ծնված 1997 թ.) վրաերթի է ենթարկել Ազնիվ Ս.-ին (ծնված 1959 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031