Ադամյանը մասնակցել է «Հոֆենհայմ»-ի անհաջող խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի ամբողջ խաղին:
Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Աուգսբուրգ»-ին և զիջեց 2:4 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում դեռևս 8-րդն է: