«Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։
. Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ։
. Եթե հայտնաբերվել են,ովքե՞ր են նրանք։
. Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի ապազագային ու ահաբեկչական ուժերին։
. Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել,նշանակում է,որ գործ ունենք վարչապետ Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ։
Հ.Գ.Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը։
Շառլ Դը Գոլ
Հ.Հ.Գ.100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասի ն,միևնույն է,Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու»։
Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։. Ի վերջո, վարչապետ Փաշինյանի…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Freitag, 13. Dezember 2019