Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 13-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.30C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.80C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.00C