Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին էլեկտրական սյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Mercedes E 220» (վարորդ՝ Սարգիս Ա.) և «Mercedes E 320» (վարորդ` Հայրապետ Զ.) մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes E 220» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին ու էլեկտրական սյանը: Էլեկտրական սյունը պոկվել և ընկել է «Mercedes E 220» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

«1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը:

Տեսանյութեր

Լրահոս