Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային մեծ թվով կանայք են ընտրվել, ինչի մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Այս պահին առկա տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են բրիտանական ԶԼՄ-ներում, Համայնքների պալատ է անցել 220 կին: Մինչ այդ ռեկորդային ցուցանիշը՝ 208 կին, սահմանվել էր 2017 թվականի ընտրությունների արդյունքներով: Այս տարի ընտրություններին նաեւ ռեկորդային թվով կին թեկնածուներ են մասնակցել:

Ընդհանուր առմամբ խորհրդարանի ստորին պալատի տեղերի համար պայքարում էր ավելի քան 1,1 հազար կին: Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայացել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը:

Վերջին տվյալների համաձայն, պահպանողականները 364 տեղ են ստանում 650-տեղանոց ստորին պալատում, լեյբորիստները՝ 203, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 48, լիբերալ-դեմոկրատները՝ 11 տեղ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս