Բաժիններ՝

Գվարդիոլան կարող է չեղարկել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրն արդեն մրցաշրջանի ավարտին

Պեպ Գվարդիոլան կարող է մրցաշրջանի ավարտին լքել «Մանչեսթեր Սիթին». ակումբի հետ իր պայմանագրում կա մի դրույթ, որը հնարավորություն է տալիս ընդհատել համագործակցությունը 2020 թվականի ամռանը:

Իսպանացին երկարաձգել է պայմանագիրը «Սիթիի» հետ անցյալ տարվա մայիսին, բայց մարզչի պայմաններից մեկն այն էր, որ պայմանագրի մեջ ընդգրկվի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դրույթը: Ինչպես հաղորդում է The Times-ը, եթե Պեպը ցանկանա հեռանալ և կատարի որոշակի պարտականություններ գործատուի նկատմամբ, նա կկարողանա 12 ամիս շուտ հեռանալ ակումբից:

Ըստ աղբյուրի՝ այս պահին ոչ ակումբը, ոչ մարզիչը չեն պատրաստվում ընդհատել համագործակցությունը, չնայած առաջնության անհաջող մեկնարկին. «քաղաքայինները» հետ են մնում «Լիվերպուլից» 11 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս