Մեծամորի և Նաիրիի բաժիններում ապօրինի պահվող ատրճանակ և հրացաններ են հանձնվել
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Մեծամորի և Նաիրիի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարված բացատրական աշխատանքի արդյունքում Մեծամորի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ բաժին է բերել գործարանային համարով ատրճանական և ատրճանակի դատարկ փամփշտատուփ։
Ոստիկանության Նաիրիի բաժին եկած 43-ամյա տղամարդն էլ, որը Եղվարդ քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող որսորդական հրացաններ։ Նրա հայտնածով՝ հրացանները պատկանել են հանգուցյալ պապին։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։