Ատամնաբուժական խանութից գողություն է կատարվել
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ ատամնաբուժական խանութից գողացել են ատամնաբուժական սարքավորումներ և գործիքներ։ Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կասկածյալի ինքնությունը։
Օպերլիզորների տեսադաշտում հայտնվեց Նոր Խարբերդում ապրող 50-ամյա մի տղամարդ, որը դեպքից 5 օր անց՝ դեկտեմբերի 10-ին Արարատի մարզի Այգեզարդ գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։