ԱՄՆ-ում կարող են գարնանը վերսկսել Boeing 737 MAX-ի շահագործումը. The Wall Street Journal
ԱՄՆ-ում Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը կարող են վերսկսել 2020 թվականի գարնանը: Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել է The Wall Street Journal թերթը։ Հրատարակության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի համերկրային ավիացիոն վարչությունը (ԵՀՎ), ինչպես սպասվում է, նոր ծրագրային ապահովումը (ԾԱ) եւ նշված ինքնաթիռների օդաչուների համար դասընթացները կհավաստագրի փետրվարին կամ մարտին:
Գնահատումների համաձայն, որոնք ներկայացված են հրապարակման մեջ, դա նշանակում է, որ օդանավերն ԱՄՆ-ում կարող են վերստին սկսել շահագործել գարնանը: Ինչպես հաղորդվում է նյութում, Boeing ընկերությունում ակնկալում էին, որ ավիակարգավորիչի թույլտվությունը կստացվի երկու ամիս ավելի շուտ: Դեկտեմբերի 12-ին Boeing-ի ղեկավար Դենիս Մելենբերգը Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԵՀՎ-ի ղեկավար Սթիվեն Դիքսոնի հետ: Ինչպես նշում է հրատարակությունը, հանդիպումից հետո Boeing-ում ընդունել են, որ 737 MAX-ի թռիչքները չեն վերսկսվի մինչեւ 2020 թվականը:
Boeing 737 MAX-ի շահագործումը կասեցվել է երկու վթարներից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվել է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի վթարի զոհ դարձավ 189 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: