Բաժիններ՝

ԵՄ-ի գագաթնաժողովը չի համաձայնեցրել հանրակցության հրաժարումն ատոմային էներգետիկայից

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժովողում չեն համաձայնեցրել համաեվրոպական հրաժարումն ատոմային էներգետիկայից: Այդ մասին ասված է գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ։

«Եվրախորհուրդը ճանաչում է Եվրամիության երկրների իրավունքն ինքնուրույն որոշելու էներգիայի այն տեսակների ցանկը, որոնք իրենք մտադիր են օգտագործել, եւ կիրառելու առավել համապատասխան տեխնոլոգիաներ: Եվրամիության առաձին երկրներ (մասնավորապես, Ֆրանսիան եւ Բելգիան – ծանոթ. խմբ.) նշել են իրենց մտադրությունը շաունակելու օգտագործել ատոմային էներգետիկան այդ ցանկում»,- նշված է փաստաթղթում: Հայտարարության մեջ նաեւ ընդգծված է Եվրամիության յուրաքանչյուր երկրի իրավունքը «ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են սեփական էներգաանվտանգության ապահովման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս