Բաժիններ՝

Պետհանձնաժողովն Աթամբաևին պատասխանատու է համարել Ղրղզստանում տեղ գտած անկարգությունների համար

Ղրղզստանում Պետական հանձնաժողովն օգոստոսի սկզբին երկրում ծայր առած զանգվածային անկարգությունների պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւ վրա, հանձնաժողովի եզրակացությունները դեկտեմբերի 12-ին խորհրդարանի նիստում ընթերցել է պատգամավոր Թինչթիք Շայնազարովը։

«2019 թվականի օգոստոսի 7-ի եւ 8-ի իրադարձությունների պատասխանատվությունն ամբողջությամբ եւ լիովին ընկած է Աթամբաեւի եւ նրա կողմնակիցների վրա, որոնք պլանավորել էին զինված հակահարված իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական գործողություններին եւ իշխանության հետագա բռնի զավթում»,- ասված է հանձաժողովի եզրակացության մեջ:
Հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության ղեկավարության գործողությունները, «չնայած թույլ տրված սխալներին ու վրիպումներին, հիմնված են եղել Ղրղզստանի Սահմանադրության եւ օրենսդրության նորմաների վրա»:

Ղրղզստանի հատուկ ծառայություններն օգոստոսի 7 – 8-ը Կոյ Թաշ գյուղում՝ մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա, իրականացրել են նախկին նախագահ Աթամբաեւի ձերբակալման գործողություն նրա կեցավայրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս