Բաժիններ՝

Թաիլանդում ծնվել է կատվի ձագ՝ երկու գլխով

Թաիլանդում պարսկական կատուն լույս աշխարհ է բերել ձագ՝ երկու գլխով: Այդ մասին հայտնել է Bangkok Post հրատարակությունը: Ռաթբուրիի նահանգի գյուղերից մեկի բնակչուհին պատմել է, որ դեկտեմբերի 9-ին իր կատուն մի քանի ձագ է ունեցել: Դրանցից մեկը երկու գլուխ ունի:

Այդ մուտացիայի պատճառով նրա մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են առաջացել: Սակայն կինը խոստացել է, որ հնարավոր ամեն ինչ կանի, որ կենդանին ողջ մնա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս