«Արսենալը» պատրաստ է հրավիրել Անչելոտիին
Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» ղեկավարությունը մոտ ապագայում մտադիր է համաձայնության գալ պայմանագիր կնքելու վերաբերյալ Կարլո Անչելոտիի հետ, ում աշխատանքից հեռացրին «Նապոլիից»:
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիների ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել մասնագետի հետ անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա հեռացման մասին: Նշվում է, որ «զինագործները» ցանկանում են առաջ անցնել «Էվերթոնից», որը նույնպես հետաքրքրված է իտալացի մասնագետով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալը» հեռացրեց Ունայի Էմերիին, թիմն այժմ գլխավորում է Ֆրեդի Լյունգբերգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



