«Վարկ վերցնելը վատ բան չէ, վատն այդ գումարը լափելն է». Գևորգ Պապոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ վարկեր վերցնելիս պետք է հարց հնչեցնել՝ դրանք լա՞վ բան են, պետքակա՞ն են, թե՞ ոչ։ Այս մասին այսօր խորհրդարանում  4 վարկային համաձայնագրերի վավերացման մասին հարցերի քննարկման ժամանակ ասաց իմքայլական պատգամավորը։

«Հիմնական խնդիրն այն է, թե այդ վարկերն ինչպես են օգտագործվում: Երկար տարիներ մենք, այո՛, պարտքեր ենք կուտակել, բայց այդ պարտքերը, վարկերը, ըստ էության, արդյունավետ են կիրառվել, որովհետև որոշ մարդիկ թալանել են, կերել են դրանք, և այդ գումարներն ի վերջո երկրից դուրս են գնացել և նոր տնտեսական արդյունք չեն առաջացրել։ Հիմա, երբ որ վարկերն օգտագործում ենք նպատակային, ապա այն կոնկրետ արդյունք է բերում»,- ասաց պատգամավորը:

Պապոյանի խոսքով՝ վարկերը վատ բան չեն, վատ բան են վարկերը վերցնելն և անարդյունավետ ծախսելը, թալանելը, ուտելը, լափելը, դրանք երկրից դուրս հանելը։

«Մենք չենք անում այդպես, ընդհակառակը՝ գործողություններ ենք ձեռնարկելու այդ գումարները հետ բերելու համար»,- ասաց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031