Միլանում բացվել է «Լեոնարդոյի նոր պատկերասրահները» մշտական ցուցահանդեսը
Միլանի Գիտության ու տեխնիկայի թանգարանում բացվել է «Լեոնարդոյի նոր պատկերասրահները» մշտական ցուցահանդեսը: Այն աշխարհում խոշորագույն ցուցադրանքն է, որը նվիրված է Լեոնարդ դա Վինչիին՝ որպես ինժեների եւ բնության հետազոտողի: Այդ մասին հայտնել է Artribune.com.-ը:
Թանգարանի նոր բաժինը ներառում է 170 աշխատանք (նրանցից ավելի քան 70-ը մոդելներ են) եւ 39 մուլտիմեդիական ինստալյացիաներ՝ ավելի քան 1300 քառակուսի մետր մակերեսի վրա: Ցուցահանդեսի պատրաստումը տեւել է չորս տարի, դրան մասնակցել են Թուրինի թանգարանը, Միլանի հնագիտական ու պատմական թանգարանը, Փարիզում Ֆրանսիայի ինստիտուտը եւ 70-ից ավելի մշակութային հաստատություններ ամբողջ աշխարհից:
Ցուցահանդեսի բացումը զուգադիպում է նշանավոր նկարչի եւ գյուտարարի մահվան 500-ամյակին: Նախագծի ղեկավարը Կլաուդիո Ջորջոնեն է:
Ցուցահանդեսը թույլ է տալիս ծանոթանալ գիտության ու արվեստի այն բնագավառներին, որոնց իրեն նվիրել է Լեոնարդոն, եւ ցուցադրում է մեքենաների ու մեխանիզմների նկատմամբ նրա հետաքրքրությունը Վերոկիոյի արհեստանոցում սովորելու ժամանակաշրջանում, նկարչության օգտագործումը որպես հետազոտության մեթոդ, ռազմաինժեներական նախագծերը, թռչող սարքերը եւ մտքերը աշխարհի ու տիեզերքի կառուցվածքի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: