«Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի «1984» վեպը». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ 1984
Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությանը գաղտնալսել ՀՀ «հպարտ» քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։ Մի կողմ թողնենք «հանցագործությունների դեմ պայքարի» անվան տակ քնարերգությունը, նաև մարդու հիմնարար իրավունքների խնդիրները (անձնական կյանքի, կարծիքի և այլն)։ Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի «1984» վեպը»։
ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ 1984Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է…
Gepostet von Avetik Ishkhanyan am Mittwoch, 11. Dezember 2019