Արման Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, ծրագրի համակարգողներ Կարինե Քեշաբյանին և Մարիցա Հովհաննիսյանին։
Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեի` բարեփոխումներին ուղղված աշխատանքը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց։
Եկատերինա Զգուլաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մի շարք հարցեր ուղղեց` կապված ոստիկանության անձնակազմի պատրաստվածության, կրթվածության, սոցիալական վիճակի, ոստիկանության տեխնիկական հագեցվածության և այլ թեմաների մասին։
Արման Սարգսյանը մանրակրկիտ ներկայացրեց ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները, խոսեց պարգևավճարների հատկացման, շարժական պարեկային ծառայության ստեղծման և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։
Կողմերը քննարկեցին համագործակցությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Նույն օրը նրանց ընդունեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեցին ոստիկանության կառուցվածն ու գործառույթները։
Քննարկվեցին ոստիկանության իրավաբանական, կադրային քաղաքականության և ֆինանսական վարչությունների աշխատանքի մասին հարցեր։
Հանդիպման ընթացքում ոստիկանության իրավասու պաշտոնյաները պատասխանեցին հյուրերին հետաքրքրող հարցերին, և համագործակցության ուղղությամբ ծավալվեց արդյունավետ քննարկում։