Հայաստանի զենքը պետք է լինի ժողովրդավարությունն ու արդարությունը

«Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելը զուտ տնտեսական գործարք էր»,-  այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքն արտահայտեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ըստ նրա` դեպքերի նման զարգացումը հօգուտ Հայաստանի էր. «Մենք վերջապես հնարավորություն ստացանք ապացուցելու, որ Ադրբեջանն ու Հայաստանը միևնույն մակարդակի վրա լինել չեն կարող: Բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ չպետք է դադարեցնել, բայց պետք է գիտակցել, որ մենք այդ բանակցություններին գնում են խաղաքարտով, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել»:

Ըստ Ռուբեն Բաբայանի` Հայաստանի զենքը պետք է լինի ժողովրդավարությունն ու արդարությունը: «Մենք ուրիշից պահանջում ենք այն, ինչ  չենք անում: Պետք է գիտակցենք, որ մենք ոչ թե համայնք ենք, այլ պետություն, որի վրա պարտականություններ են դրված»,- նշում է Ռուբեն Բաբայանը: Նա համոզված է, որ Ադրբեջանի վարկանիշն այդ քայլով 100%-ով ընկավ, և, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս քայլին դիմել է՝ ելնելով իր ամբիցիաներից. «Հային սպանելը դարձել է քաղաքականություն այս երկրում»:

 

Տեսանյութեր

Լրահոս