Բաժիններ՝

«Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք». Սալոմե Զուրաբիշվիլի

Ընդդիմությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է երկրից ներողություն խնդրել վրացական բանակի ու նրա հնարավորությունների վերաբերյալ արած հայտարարության համար։

«Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք, եւ չենք ունենալու, չկա նաեւ այնքան մեծ տնտեսական ներուժ, որպեսզի արագորեն գրավենք տարածաշրջանը, բայց մենք ունենք հսկայական, շատ ուժեղ զենք, որը կոչվում է գիտելիք, գիտություն, մշակույթ»,-ասել է Զուրաբիշվիլին գիտնականների հետ կայացած հանդիպմանը: Ընդդիմությունը նախագահի խոսքերը գնահատել է որպես վիրավորանք բանակին ու ամբողջ երկրին:

«Ես եւ մենք՝ «Քաղաքացիական շարժումը», պահանջում ենք, որպեսզի պաշտոնով նախագահը եւ գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ իրականում երկրի մեծ խայտառակությունը, հրապարակավ ներողություն խնդրի երկրից եւ Վրաստանի զինված ուժերից»,-ասել է Ալեկո Էլիսաշվիլին:

«Լելո» շարժման անդամները, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն, պաշտանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիից պահանջել են մեկնաբանել Զուրաբիշվիլիի արած հայտարարությունը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս