Բաժիններ՝

Իրանում հայտնել են երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին

Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել է երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին. այն հաջողվել է դիմագրավել։

«Մանրամասնությունները չեմ կարող պատմել, սակայն մենք բախվել են երկրի ենթակառուցվածքի վրա կազմակերպված եւ պետական աջակցությամբ իրականացված կիբեռգրոհի: Գրոհը շատ ընդգրկուն է»,-հայտարարել է նախարարը, ինչպես հետեւում է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի կողմից հրապարակված տեսանյութի հատվածից:
Նա հավելել է, որ կիբեռգրոհը հաջողվել է դիմագրավել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031