Բաժիններ՝

Ճապոնիայի իշխանությունները հավանություն են տվել «Օի» ԱԷԿ-ում երկու ռեակտորների ապամոնտաժման պլաններին

Ճապոնիայի միջուկային կարգավորման վարչությունը հավանություն է տվել Ֆուկուի պրեֆեկտուրայում «Օի» ԱԷԿ-ի ատոմային երկու ռեակտորները շահագործումից հանելու պլաններին: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:

Կայանի օպերատոր Kansai Electric Power ընկերությունը որոշել է, որ իր համար ավելի հեշտ է հրաժարվել երկու ռեակտորներից, քան ծախսի տակ ընկնել դրանց շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջները կատարելու համար:

«Կիոդո»-ի տվյալներով՝ ընկերությունը 118,7 միլիարդ իեն (մոտավորապես 1,1 մլրդ դոլար) կծախսի մինչեւ 2049 թվականը երկու ռեակտորների ապասարման վրա: Այդ ռեակտորներն արտադրում են ոչ ավելի, քան 1 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս