Բաժիններ՝

Պենտագոնը դադարեցրել է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների ուսուցումը. NYT

Պենտագոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Այդ մասին հայտնել է New York Times թերթը:

Ավելի վաղ «Ասոշիեյտեդ Պրես» գործակալությունը հաղորդել էր Սաուդյան Արաբիայից ավելի քան 300 ուսանողների համար թռիչքային պատրաստության պարապմունքները ժամանակավորապես դադարեցնելու՝ իշխանությունների որոշման մասին, որոնք ռազմական ավիացիա են ուսումնասիրում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Դեւիդ Նորքվիսթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ սահմանափակումները կվերաբերեն 852 սաուդացի ուսանողների, որոնք ռազմական պատրաստությամբ են զբաղվում ԱՄՆ-ում:

Դեկտեմբերի 6-ին Ֆլորիդայի ռազմակայանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է չորս մարդ, ներառյալ կրակողը, եւ ութ մարդ վիրավորվել է: Հարձակվողը եղել է Սաուդյան Արաբիայի զինծառայող Մուհամեդ Սայիդ ալ Շամրանին, որն ուսուցում էր անցնում ռազմակայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս