Երբ կգնան արձակուրդ մարզպետներն ու նախարարները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « Եթե այս օրերին պատգամավորներից շատերը գտնվում են գործուղումներում, ապա գործադիրի պարագայում նախարարներից եւ մարզպետներից շատերն արձակուրդում են: Եվ հենց նաեւ դա էր պատճառը, որ կառավարության հետ վերջին հարց ու պատասխանին նախարարներից 6-ը ներկա չէին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս դեկտեմբերի 25-ից հունվարի մինչեւ 17-ն արձակուրդում կլինի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, դեկտեմբերի 9-ից 24-ը՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, դեկտեմբերի 23-27-ը` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, եւ այսօր էլ եռօրյա արձակուրդից վերադառնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն արձակուրդում կլինի դեկտեմբերի 16-20-ը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեկտեմբերի 6-ին ընդամենը մեկ օրով էր արձակուրդ մեկնել:

 

Տեսանյութեր

Լրահոս