Եվրահանձնաժողովն ուժեղացված ուսումնասիրության կենթարկի Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին` անվտանգության վերահսկման ոլորտում նկատվող անկման պատճառով

Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցանկը, որում ներառված ավիաընկերությունները չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին և, հետևաբար, նրանց գործունեությունը սահմանափակման է ենթարկվելու Եվրամիության տարածքում: Ինչպես տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից, այս առումով առավել խստացված ստուգումների է ենթարկվելու Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ անվտանգության վերահսկման ոլորտում նկատվող անկման պատճառով:

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ չեն նշվում նման որոշում կայացնելու պատճառները:

Նշվում է, որ նոր ցանկի համաձայն՝ ընդհանուր առմամբ 115 ավիաընկերություն հայտնվել է ԵՄ օդային տարածքով թռչելու արգելքի տակ:

Տեսանյութեր

Լրահոս