Բաժիններ՝

Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատեց Սաննա Մարինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի նոր վարչապետ Սաննա Մարինի թեկնածությանը: Այդ մասին լիագումար նիստից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Մարինի օգտին քվեարկել է 99 պատգամավոր, դեմ՝ 70-ը, բացակայել են 30-ը»,-հայտնել է խորհրդարանի խոսնակ Մաթի Վանհանենը:

ներկայում Հյուսիսային բոլոր երկրների կառավարությունները, բացի Շվեդիայից, գլխավորում են կանայք: Իսլանդիայի կառավարությունը 2017 թվականից գլխավորում է Կատրին Յակոբսդոուտիրը, Դանիայինը հունիսի 27-ից՝ Մետտե Ֆրեդերիկսենը, Նորվեգիայինը՝ 2013 թվականից՝ Էռնա Սուլբերգը:

Սաննա Մարինը ոչ միայն իր երկրի, այլեւ ամբողջ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է. նա 34 տարեկան է, իսկ Ֆինլանդիան առաջին անգամ կառավարելու է «կանանց հնգյակը». մնացած բոլոր կառավարող կուսակցությունների ղեկավարները նույնպես կանայք են:

Սաննա Մարինի կառավարությունում 12 նախարարական պաշտոններ զբաղեցնում են կանայք եւ յոթը՝ տղամարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս