Բաժիններ՝

Սոբյանինը Լուժկովի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծել

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովին հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը: Այդ մասին հայտնել է Մոսկվայի գործող քաղաքագլխի մամուլի քարտուղար Գուլնարա Պենկովան: Դա խնդրել են նրա ազգականները: Հուղարկավորության ամսաթիվը կորոշի ընտանիքը, հավելել է նա: Քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը ստեղծել է հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Լուժկովի մահվան մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 10-ին ավելի վաղ: Հաղորդվել է, որ նա մահացել է Մյունխենի հիվանդանոցներից մեկում սրտի վիրահատությունից հետո: Նա 83 տարեկան էր: Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել է, որ օգնում է ձեւակերպել փաստաթղթերը եւ կազմակերպել մահացածի մարմնի տեղափոխումը Մոսկվա: Սոբյանինը սոցցանցերում գրել է, որ անկեղծորեն ցավում է իր նախորդի, «այդ եռանդուն, կենսուրախ մարդու մահվան համար, որը Մոսկվան գլխավորել է հետխորհրդային դժվարին ժամանակաշրջանում, շատ բան է արել քաղաքի եւ մոսկվացիների համար»: Մոսկվայի քաղաքային դումայի խոսնակ Ալեքսեյ Շապոշնիկովը նշել է, որ քաղաքագլխի պաշտոնում Լուժկովի աշխատանքը տարբեր կերպ էին գնահատում, բայց վստահություն է հայտնել, որ նրա հիշատակը կհավերժացվի Մոսկվայում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս